00:35  ,  24 հունիսի, 2012

Եվրո-2012. Viva España

Հունիսի 27-ին Եվրո-2012-ի եզրափակիչի առաջին ուղեգիրը կվիճարկեն Պորտուգալիայի եւ Իսպանիայի հավաքականները: Սպասվում է անօրինակ ճակատամարտ. մի կողմից Ռոնալդու, Պեպե, Կոենտրաու – մյուս կողմից` Կասիլյաս, Ալոնսո, Ռամոս, Չավի, Ինյեստա, Ֆաբրեգաս կամ Տորես: Դարձյալ հակամարտության հարթությունն անխուսափելիորեն տեղափոխվում է «Ռեալ» - «Բարսելոնա» հարթություն:

Իսկ քառորդ եզրափակիչի Իսպանիա – Ֆրանսիա դիմակայությունում սուր պայքար չստացվեց: Պաշտոնական հանդիպումներում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն առաջին անգամ առավելության հասավ ֆրանսիացիների նկատմամբ: Երկու կողմից էլ իրական գոլային պահերը քիչ էին:

Հանդիպման սկզբում Խորդի Ալբայի փոխանցումից Ալոնսոյի գլխի հարվածով խփած գնդակը միակն էր մինչեւ 90-րդ րոպեն, երբ նույն Ալոնսոն 11 մետրանոցից խփեց նաեւ երկրորդ գնդակը` 2:0 եւ Իսպանիան կիսաեզրափակիչում է: Տուգանային հրապարակում Ռամին խախտեց կանոները Պեդրոյի նկատմամբ:

Չաբի Ալոնսոն 100-րդ հոբելյանական հանդիպումը հավաքականի կազմում նշանավորեց դուբլով:

Եվրո-2012. քառորդ եզրափակիչ

Իսպանիա – Ֆրանսիա` 2:0

Ալոնսո, 19, 90+1 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով