09:41  ,  22 հունվարի, 2016

Յուրա Մովսիսյանի գործակալ. Մաֆիայի մասին պատմությունն իրականության հետ կապ չունի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքքեյբն անդրադարձել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» սեփականատեր Լոյ Հանսենի հայտարարությանը, թե Մոսկվայի «Սպարտակից» հեռանալու համար 28-ամյա ֆուտբոլիստը ստիպված է եղել դիմել ռուսական մաֆիային:

«Մաֆիայի մասին այդ պատմությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին նույնիսկ մեկնաբանելու բան չկա: «Սպարտակը» պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերել Յուրայի հետ կապված բոլոր հարցերում եւ միշտ լավ է վերաբերվել նրան: Յուրան ունի բացառապես հաճելի հիշողություններ «Սպարտակի» մասին: Այդ ակումբը նրան հնարավորություն է տվել խաղալ ամենաբարձր մակարդակի վրա»,- Մաքքեյբի խոսքը մեջբերում է tass.ru-ն:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» խաղացել է 2007-2009 թվականներն: Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016թ. դեկտեմբերի 1-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում