16:44  ,  23 հունիսի, 2012

Աշխարհի չեմպիոնի դոպինգ թեստի պատասխանը դրական է

IBO վարկածով առաջին ծանրքաշային կարգի չեմպիոն, ամերիկացի Անտոնիո Տրավերի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել: 43-ամյա բռնցքամարտիկն արգելված խթանիչներ է օգտագործել հունիսի 2-ին կայացած նիգերիացի Լատիֆա Կայոդեի հետ մենամարտից առաջ: Մենամարտն ավարտվել է ոչ ոքի:

Դոպինգ թեստի պատասխանը հրապարակվել է հունիսի 23-ին: Անտոնիո Տրավերի արյան մեջ հայտնաբերվել են արգելված խթանիչներ: Ամերիկացին ժամանակավորապես զրկվել է բռնցքամարտիկի արտոնագրից: Տրավերը հայտարարել է, որ կբողոքարկի դոպինգ թեստի պատասխանը, հաղորդում է BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ 2012թ. նմանատիպ իրավիճակում հայտնվել էին նաեւ երկու այլ ամերիկացիներ՝ WBA եւ IBF վարկածներով չեմպիոն Լամոնտ Պիտերսոնը (63.5 կգ) եւ մինչեւ 66.7 կգ քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Անդրե Բարտոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում