00:14  ,  12 հունվարի, 2016

«Շիրակի» նախկին ֆուտբոլիստը կհայտավորվի «Կրասնոդարի» գլխավոր թիմում

«Շիրակի» նախկին կիսապաշտպան Կուասի Էբուեն կհայտավորվի ռուսական «Կրասնոդարի» գլխավոր թիմում, հաղորդում է Sport-express-ը: Կոտդիվուարցի ֆուտբոլիստն այս ձմռանն է տեղափոխվել «Կրասնոդար»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա հանդես կգա ակումբի երիտասարդական թիմում:

18-ամյա խաղացողը Symbiose Foot D Abobo ակադեմիայի սան է եւ 2014-ին համալրել էր «Շիրակը»՝ մասնակցելով նաեւ ԱՄՆ-ում «Լոս Անջելես Գելաքսիի» հետ ընկերական խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում