15:43  ,  1 հունվարի, 2016

2016-ի գլխավոր մարզական իրադարձությունները

2016-ն օլիմպիական տարի է: Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոն կընդունի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Ֆրանսիայում կանցկացվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Այս տարի տեղի կունենա նաեւ շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը: Տիտղոսը կպաշտպանի նորվեգացի Մագնուս Կարլսենը: Չեմպիոնական մրցախաղի անցկացման ժամկետն ու մրցավայրը դեռ հայտնի չէ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մարտին կայանալիք մենամարտում կպաշտպանի տիտղոսը: Մրցակիցը կլինի պարտադիր հավակնորդ, վարկանիշային աղյուսակի առաջատար, մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսը:

2016թ. մարզական գլխավոր իրադարձությունները

Հունվարի 11. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխություն (Ցյուրիխ)

Հունվարի 18-31. Թենիսի Ավստրալիայի բաց առաջնություն (Մելբուրն)

Հունվարի 25-31. Գեղասահքի Եվրոպայի առաջնություն (Բրատիսլավա)

Փետրվարի 12-21. Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղեր (Լիլեհամեր)

Փետրվարի 16-17, 23-24. Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ

Մարտի 4-6. Աթլետիկայի աշխարհի ձմեռային առաջնություն (Պորտլենդ)

Մարտի 8-13. Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն (Ռիգա)

Մարտի 8-9, 15-16. Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

Մարտի 10-30. Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշար (Մոսկվա)

Մարտի 20. Ֆորմուլա-1-ի մրցաշրջանի մեկնարկ, Ավստրալիայի Մեծ մրցանակ (Մելբուրն)

Մարտի 21-29. Ֆուտբոլի ազգային հավաքականների միջազգային հանդիպումների օրեր

Մարտի 28-ապրիլի 3. Գեղասահքի աշխարհի առաջնություն (Բոստոն)

Ապրիլի 5-6. Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումներ

Ապրիլի 8-16. Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն (Ֆյորդե, Նորվեգիա)

Ապրիլի 12-13. Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումներ

Ապրիլի 15-17. Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային եվրոպական մրցաշար (Սերբիա)

Ապրիլի 18. Բոստոնի մարաթոնյան վազք

Ապրիլի 18-27. Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն (Հունաստան)

Ապրիլի 20-մայիսի 1. Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային եվրոպական մրցաշար (Ստամբուլ)

Ապրիլի 22-24. Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար (Մոնղոլիա)

Ապրիլի 24. Լոնդոնի մարաթոնյան վազք

Ապրիլի 26-27. Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումներ

Ապրիլի 28. Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումներ

Մայիսի 3-4. Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումներ

Մայիսի 5. Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումներ

Մայիսի 6-8. Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար (Ստամբուլ)

Մայիսի 18. Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ (Բազել)

Մայիսի 19-27. Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնություն (Աստանա)

Մայիսի 22-հունիսի 5. Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնություն (Փարիզ)

Մայիսի 25-հունիսի 5. Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն (Հայաստան)

Մայիսի 28. Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (Միլան)

Մայիսի 30-հունիսի 6. Ֆուտբոլի ազգային հավաքականների միջազգային հանդիպումների օրեր

Հունիսի 3-26. Ֆուտբոլի Ամերիկայի Գավաթ (ԱՄՆ)

Հունիսի 10-հուլիսի 10. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն (Ֆրանսիա)

Հունիսի 7-19. Բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար (Բաքու)

Հունիսի 27-հուլիսի 6. Թենիսի Ուիմբլդոնի մրցաշար (Լոնդոն)

Հուլիսի 2-24. «Տուր դե Ֆրանս» բամօրյա խճուղային հեծանվաարշավ (Ֆրանսիա, Անդորրա, Շվեյցարիա)

Հուլիսի 5-10. Աթլետիկայի Եվրոպայի առաջնություն (Ամստերդամ)

Օգոստոսի 5-21. 31-րդ ամառային Օլիմպիական խաղեր (Ռիո դե Ժանեյրո)

Օգոստոսի 29-սեպտեմբերի 12. Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնություն (Նյու Յորք)

Օգոստոսի 29-սեպտեմբերի 6. Ֆուտբոլի ազգային հավաքականների միջազգային հանդիպումներ

Սեպտեմբերի 4. Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ. Դանիա-Հայաստան

Սեպտեմբերի 13-14. Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հիմնական մրցաշարի մեկնարկ

Սեպտեմբերի15. Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական մրցաշարի մեկնարկ

Սեպտեմբեր 17-30. Շախմատի Համաշխարհային օլիմպիադա (Բաքու)

Հոկտեմբերի 3-11. Ֆուտբոլի ազգային հավաքականների միջազգային հանդիպումներ

Հոկտեմբերի 8. Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ. Հայաստան - Ռումինիա (Երեւան)

Հոկտեմբերի 11. Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ. Լեհաստան – Հայաստան

Նոյեմբերի 6. Նյու Յորքի մարաթոնյան վազք

Նոյեմբերի 7-15. Ֆուտբոլի ազգային հավաքականների միջազգային հանդիպումներ

Նոյեմբերի 11. Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլ. Հայաստան – Չեռնոգորիա (Երեւան)

Նոյեմբերի 27. Ֆորմուլա-1-ի մրցաշրջանի վերջին Մեծ մրցանակ (Աբու Դաբի)

Դեկտեմբերի 7-12. Լողի աշխարհի առաջնություն (25մ լողավազան) (Կանադա)

Դեկտեմբերի 14-18. Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն (բլից, ռապիդ), (Էստոնիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում