18:35  ,  31 դեկտեմբերի, 2015

NEWS.am Sport NewYear. Ամանորյա բլից սպորտի նախարարի հետ. Ես եմ իմ երեխաների Ձմեռ պապը

Փորձում եմ որքան հնարավոր է քիչ բան խնդրել ուրիշներից, առավել եւս՝ Ձմեռ պապից, ասել է սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ բլից հարցազրույցում:

Պարոն Ղազարյան, հավատու՞մ եք Ձմեռ պապի գոյությանը։

Ձեր այս հարցին թույլ տվեք վերաբերվել որպես Ամանորյա հումորի, քանի որ անզեն աչքով անգամ երեւում է, որ ես վաղուց եմ դուրս եկել Ձմեռ պապին հավատալու տարիքից։

Այս Ամանորին ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապից։

Կյանքում կարեւորագույն սկզբունք ունեմ որդեգրած՝ փորձում եմ որքան հնարավոր է քիչ բան խնդրել ուրիշներից, առավել եւս՝ Ձմեռ պապից: Ես հիմնականում սիրում եմ ամեն ինչի հասնել սեփական ուժերով:

Իսկ ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապից ձեր երեխաների համար։

Ես եմ իմ երեխաների Ձմեռ պապը:

Ինչպե՞ս եւ որտե՞ղ եք պատրաստվում դիմավորել 2016 թվականը։

Ամանորն անցկացնելու եմ տանը՝ ընտանիքիս եւ ընկերներիս հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով