23:44  ,  28 դեկտեմբերի, 2015

Հայ պաշտպանը վերադարձավ «Կռիլյա Սովետով»

Պաշտպան Սերոբ Գրիգորյանը վերադարձել է Սամարայի «Կռիլյա Սովետով», հաղորդում է  penza.novostirf.ru-ն:

Ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսում 20-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Պենզայի «Զենիթում» վարձակալությամբ:

Հիշեցնենք, որ Սերոբ Գրիգորյանը ելույթ է ունեցել Գյումրիի «Շիրակում» եւ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում