16:40  ,  15 դեկտեմբերի, 2015

Եվրո-2016-ի մրցավարները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Ֆրանսիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի մրցավարների անունները: Ցուցակում տեղ են գտել 18 մրցավարներ.

Մարտին Ատկինսոն (Անգլիա)

Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)

Ջյունեյթ Չակիր (Թուրքիա)

Մարկ Կլատենբուրգ (Անգլիա)

Ուիլյամ Կոլամ (Շոտլանդիա)

Յոնաս Էրիկսոն (Շվեդիա)

Օվիդիու Խացեգան (Ռումինիա)

Սերգեյ Կարասեւ (Ռուսաստան)

Վիկտոր Կաշայ (Հունգարիա)

Պավել Կրալովեց (Չեխիա)

Բյորն Կեյպերս (Հոլանդիա)

Շիմոն Մարչինյակ (Լեհաստան)

Միլորադ Մաժիչ (Սերբիա)

Սվեյն Մոեն (Նորվեգիա)

Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)

Դամիր Սկոմինա (Սլովենիա)

Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)

Կարլսո Վելասկո Կարբալյո (Իսպանիա)

Հիշեցնենք, որ Փարիզում դեկտեմբերի 12-ին անցկացվել էր Եվրո-2016-ի վիճակահանությունը: Եվրոպայի առաջնությունը կայանալու է 2016-ի հունիսի 10-ից հուլիսի 10-ը եւ պատմության մեջ առաջին անգամ չեմպիոնի կոչման համար պայքարելու են 24 հավաքականներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով