21:12  ,  14 դեկտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրո-2016-ի չմեկնող լավագույն ֆուտբոլիստների տասնյակում

Ua-football.com-ն առանձնացրել է եվրոպական ակումբային ֆուտբոլի այն առաջատար խաղացողներին, որոնց հավաքականները չեն նվաճել Եվրո-2016-ի ուղեգիր: Տասնյակում ընդգրկվել է նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Դոնեցկի «Շախտյորի» նախկին խաղացողին, ամենայն հավանականությամբ, սպասվում է ուելսցի Ռայան Գիգզի խաղային ճակատագիրը: Հրաշալի ակումբային կարիերա ունեցած Գիգզն այդպես էլ չմասնակցեց հավաքականների խոշոր մրցաշարերի: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի միայնակ աստղն է, որն ուժերի ծաղկման փուլում է, սակայն առանց հավասարազոր թիմակիցների ոչինչ չի կարող անել:

Transfermarkt-ի տվյալներով, Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 4 միլիոն եվրոյով գերազանցում է Հայաստանի ազգային հավաքականի նախորդ մարզումային հավաքին հրավիրված 21 ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը՝ 22 միլիոն եվրո – 18 միլիոն եվրո:

Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանը փայլուն է սկսել «Բորուսիայում»: Նա 20 հանդիպումներում խփել է 13 գնդակ, կատարել է 14 գոլային փոխանցում, սակայն հավաքականների մակարդակում նրան քիչ բան է սպասվում:

Տասնյակում են նաեւ Բրանիսլավ Իվանովիչը («Չելսի», Սերբիա), Կրիստիան Էրիքսենը («Տոտենհեմ», Դանիա), Սամիր Հանդանովիչը («Ինտեր», Սլովենիա), Ստեւան Յովետիչը («Ինտեր», Չեռնոգորիա), Ուեսլի Սնեյդերը («Գալաթասարայ», Հոլանդիա), Էդին Ջեկոն ու Միրալեմ Պյանիչը (երկուսն էլ՝ «Ռոմա», Բոսնիա-Հերցեգովինա), Արյեն Ռոբենը («Բավարիա», Հոլանդիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով