15:21  ,  14 դեկտեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչում՝ 4 սուպերդիմակայություն (ֆոտո)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին փուլում կկայանա միանգամից 4 սուպերդիմակայություն։ Դեկտեմբերի 14-ին շվեյցարական Նյոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանություն։

Գործող գավաթակիր «Բարսելոնան» փլեյ-օֆֆում պայքարը կսկսի Լոնդոնի «Արսենալի» դեմ դիմակայությունով եւ առաջին խաղը կանցկացնի hյուրընկալվելիս։ Մադրիդի «Ռեալին» բաժին հասավ իտալական «Ռոման», իսկ նախորդ մրցաշարի եզրափակիչի մասնակից Թուրինի «Յուվենտուսը» կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ։ Եվս մեկ սուպերդիմակայություն կազմեցին ֆրասիական ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Չելսին»։

Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքում այս փուլում իրար չէին կարող հանդիպել նույն խմբից դուրս եկած եւ նույն երկիրը ներկայացնող թիմերը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերը կացնկացվեն 2016 թվականի փետրվարի 16-ին, 17-ին, 23-ին, 24-ին, իսկ պատասխան հանդիպումները` մարտի 8-ին, 9-ին, 15-ին, 16-ին:

Քառորդ եզրափակիչի զույգերը եւս որոշվելու են վիճակահանությամբ։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Արսենալ» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)

«Ռոմա» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Չելսի» (Անգլիա)

«Յուվենտուս» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)

ՊՍՎ (Հոլանդիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Զենիթ» (Ռուսաստան)

«Դինամո» (Կիեւ, Ուկրաինա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Գենտ» (Բելգիա) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում