«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է մադրիդյան «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի խոսքը, թե շուտով կատալոնական թիմի խաղում կլինի անկում:
«Դա այդպես է: Ռամոսը բացահայտում չի արել: «Բարսելոնայի» խաղում եւս կլինի անկում: Այդպես լինում է բոլոր թիմերում: Դա սովորական երեւույթ է ֆուտբոլում: Հաղթանակների եւ տիտղոսների հետ լինում են նաեւ պարտություններ: Հույս ունեմ, որ այդ պահը շուտ չի լինի»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:
«Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակն ու առաջինն է Չեմպիոնների լիգայի իր խմբում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում