21:49  ,  1 դեկտեմբերի, 2015

«Ռեալը» մեկ ամսով զրկվեց եւս մեկ պաշտպանից

Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալի ապաքինման ժամկետը: «Էյբարի» հետ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում մկանային վնասվածք ստացած Կարվախալն Արքայական թիմին չի օգնի մեկ ամիս, հաղորդում է AS-ը:

Ռաֆայել Բենիտեսի տրամադրության տակ պաշտպաններից մնացել են Դանիլոն, Պեպեն, Նաչոն եւ Արբելոան: Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով առայժմ խաղադաշտ դուրս չեն գալիս նաեւ Վարանը, Մարսելոն եւ Ռամոսը:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» խաղացողների մոտ գրանցվել է արդեն 16 մկանային վնասվածք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում