20:45  ,  1 դեկտեմբերի, 2015

Ռումենիգե. Ռիբերին շուտով կմիանա «Բավարիայի» ընդհանուր խմբին

Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին առաջիկայում կմիանա Մյունխենի «Բավարիայի» ընդհանուր խմբի, հայտնել է գերմանական ակումբի կառավարման խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն:

«Ռիբերիի տանջանքները մոտենում են ավարտին: Արդեն հաջորդ շաբաթ նա կկարողանա աշխատել ընդհանուր խմբում»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Ռիբերին խաղադաշտ դուրս չի եկել մարտից՝ Դոնեցկի «Շախտյորի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում վնասվածք ստանալուց հետո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում