21:20  ,  1 դեկտեմբերի, 2015

Գործակալ. Յուրչենկոն չի վախենում Լոդիգինի, Ակինֆեեւի կամ Ռեբրովի հետ մրցակցությունից

«Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի գործակալ Ալեքսեյ Սկորոդեդը մեկնաբանել է լուրերը, թե խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակը»:

«Ամռանն ավարտվում է Յուրչենկոյի պայմանագիրը: Մինչեւ 2016թ. հունվար իրավունք չունենք հրապարակել բանակցությունների մասին տեղեկություններ: Կարող եմ միայն ասել, որ բանակցում ենք ռուսական Պրեմյեր լիգայի երեք առաջատար ակումբների հետ:

Բնականաբար, Յուրչենկոն ցանկանում է հանդես գալ տիտղոսների համար պայքարող թիմում: Նա չի վախենում Լոդիգինի, Ակինֆեեւի կամ Ռեբրովի հետ մրցակցությունից»,- գործակալի խոսքը մեջբերում է Sovsport-ը:

Ռուսաստանի ընթացիկ առաջնության 11 հանդիպումներում 29-ամյա դարպասապահը բաց է թողել 16 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում