20:12  ,  1 դեկտեմբերի, 2015

Նորայր Ասլանյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Հոլանդիայի առաջնության Առաջին լիգայի 16-րդ տուրում «Ալմերե Սիթին» արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվել է «Դորդրեխտին»:

Հյուրերի կազմում միակ գնդակը 70-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը: Հայ ֆուտբոլիստը 56-րդ րոպեին ստացել է դեղին քարտ:

Ընթացիկ առաջնության 15 հանդիպումներում 24-ամյա ֆուտբոլիստը խփել է չորս գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում