19:47  ,  1 դեկտեմբերի, 2015

Կլոպ. Ջերարդը գերազանց մարզավիճակում է, բայց չի խաղա

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ թիմի հետ այժմ մարզվող Սթիվեն Ջերարդը գերազանց մարզավիճակում է եւ կատակել է, թե նա չի խաղա «Սաութհեմփթոնի» հետ գավաթային խաղում։

«Մարզումից առաջ հանդերձարանում խաղացողներին ասացի, որ Ջերարդը մարզվում է մեզ հետ, եւ դա բացարձակ նորմալ է։ Եթե դու ակումբի համար արել ես այնքան, որքան Ջերարդը, ապա «Լիվերպուլի» դռները միշտ բաց են քեզ համար։ Դա կարեւոր ուղերձ է ֆուտբոլիստներին. եթե դու հավատարիմ ես ակումբին, ապա միշտ կարող ես վերադառնալ»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» կայքը։

Հիշեցնենք, որ «Լոս Անջելես Գելաքսին» ավարտել է ելույթն MLS-ում եւ մեկնել ձմեռային արձակուրդի, իսկ 35-ամյա անգլիացին որոշել է մարզվել իր հարազատ ակումբի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում