19:17  ,  1 դեկտեմբերի, 2015

Ռոնալդուի մայրը ցանկանում է, որ որդին տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը կողմ է, որ ֆուտբոլիստը կարիերան շարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է Daily Mirror-ը։
Դոլորես Ավեյրոն չի ցանկանում, որ Ռոնալդուն բնակվի Փարիզում։ Պորտուգալացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաեւ փարիզյան ՊՍԺ-ն։ «Մանչեսթեր Յունայթեդում» պատրաստ են Ռոնալդուին վճարել շաբաթական 355 հազար եվրո աշխատավարձ հարկերի վճարումից հետո։

Ռոնալդուի մորն անհանգստացնում է փարիզյան ահաբեկչություններից հետո Ֆրանսիայում տիրող լարված մթնոլորտը եւ կարծում է, որ որդուն ու 5-ամյա թոռանը Մանչեսթերում վտանգ չի սպառնա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում