18:44  ,  1 դեկտեմբերի, 2015

Կոստան մարզաշապիկը նետում է Մոուրինյոյի վրա (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Անգլիայի առաջնության 14-րդ տուրի  «Չելսի» - «Տոտենհեմ» (0։0) հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին։

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիեգո Կոստան եղել է «Չելսիի» փոխարինողների թվում եւ նախավարժանք կատարելուց հետո չի ստացել խաղադաշտ դուրս գալու հնարավորություն, ինչից հետո շապիկը նետել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ուղղությամբ:

Պորտուգալացի մասնագետը, մեկնաբանելով այդ միջադեպը, նշել էր, որ ամեն ինչ նորմալ է.

«Եթե Կոստան ցանկանար վիրավորել ինձ, նա դժվար թե օգտագործեր շապիկ: Մենք լավ հարաբերություններ ունենք, ոչ մի խնդիր չկա: Դիեգոն պետք է չբողոքի, քանի որ նա վերջինը հայտնվեց փոխարինողների թվում, որտեղ լինում են բոլորը: Մենք որոշեցինք կիրառել այլ տակտիկա՝ առանց նրա, եւ գոհ ենք դրանից: Նրա վարքը նորմալ է իմ համար»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով