18:20  ,  1 դեկտեմբերի, 2015

Ֆրանսիայի վարչապետ. Բենզեման պետք է հեռացվի հավաքականից

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման պետք է հեռացվի ազգային հավաքականից։ Ֆուտբոլիստը խոստովանել էր, որ առնչություն ունի Ֆրանսիայի հավաքականի խաղացող Մաթյո Վալբուենայի շանտաժի գործին։

«Եթե այդպիսի միջադեպին խառնված լիներ որեւէ նախարար, ապա անմիջապես պաշտոնանկ կարվեր։ Մեր հավաքականի ֆուտբոլիստները օրինակ են ծառայում եւ պետք է պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար»,- Վալսի խոսքը մեջբերում է francefootball-ը։

Նոյեմբերի 5-ին Բենզեմային ներկայացվել է Վալբուենայի շանտանժին մասնակցելու մեղադրանք։ Նշվում է, որ չարագործները պահանջները Վալբուենային փոխանցել են Բենզեմայի միջոցով՝ սպառնալով հրապարակել ինտիմ բնույթի բովանդակությամբ տեսանյութ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում