17:09  ,  1 դեկտեմբերի, 2015

Զիդանի որդին կարմիր քարտ է ստացել մրցակցին գլխով հարվածելու համար

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի որդին տգեղ վարքով է առանձնացել Մադրիդի «Ռեալի» ու «Աթլետիկոյի» 19 տարեկանների թիմերի միջեւ խաղում: Դարպասապահ Լյուկա Զիդանը կարմիր քարտ է ստացել մրցակցին գլխով հարվածելու համար: Տեսախցիկներին չի հաջողվել արձանագրել այդ դրվագը, որը չի վրիպել խաղի գլխավոր մրցավարի ուշադրությունից:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «Ռեալի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն է: Աշխարհի 2006թ. առաջնության եզրափակիչ խաղում Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը կարմիր քարտ էր ստացել իտալացի Մարկո Մատերացիին գլխի հարվածով տապալելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում