Երեւանի «Բանանցը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Բոյան Միխայլովիչի, Սարգիս Բալոյանի, Վարդան Մովսիսյանի, Կարեն Հարությունյանի, Արամ Շախնազարյանի եւ Արմեն Մանուչարյանի, հայտնում է ակումբի կայքը:
Թիմից կհեռանան նաեւ Ջերեմիա Ջոնը եւ Անդրանիկ Քոչարյանը, որոնց պայմանագրերի ժամկետները լրացել են:
Ակումբում չի շարունակի աշխատել նաեւ «Բանանց-2»-ի իսպանացի մարզիչ Կրիստիան Բեգերը, ում հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
18-ամյա կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը մինչեւ 2017 թվականի հունիսը երկարաձգել է «Բանանցի» հետ գործող պայմանագիրը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում