16:09  ,  1 դեկտեմբերի, 2015

8 ֆուտբոլիստներ հեռանում են «Բանանցից»

Երեւանի «Բանանցը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Բոյան Միխայլովիչի, Սարգիս Բալոյանի, Վարդան Մովսիսյանի, Կարեն Հարությունյանի, Արամ Շախնազարյանի եւ Արմեն Մանուչարյանի, հայտնում է ակումբի կայքը:

Թիմից կհեռանան նաեւ Ջերեմիա Ջոնը եւ Անդրանիկ Քոչարյանը, որոնց պայմանագրերի ժամկետները լրացել են:

Ակումբում չի շարունակի աշխատել նաեւ «Բանանց-2»-ի իսպանացի մարզիչ Կրիստիան Բեգերը, ում հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:

18-ամյա կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը մինչեւ 2017 թվականի հունիսը երկարաձգել է «Բանանցի» հետ գործող պայմանագիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով