15:22  ,  1 դեկտեմբերի, 2015

Չինական հոլդինգը գնել է «Մանչեսթեր Սիթին» ղեկավարող ընկերության 13 տոկոսը

City Football Group ընկերությունը հայտարարել է China Media Capital չինական հոլդինգի հետ համագործակցություն սկսելու մասին, հայտնում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կայքը:

Չինացիները 400 միլիոն դոլար են վճարել CMC Holdings բաժնետոմսերի 13 տոկոսը գնելու համար: Գործարքի վերաբերյալ կողմերը բանակցել են մոտ կես տարի:

Հիշեցնենք, որ City Football Group-ը «Մանչեսթեր Սիթիի», ավստրալական «Մելբուրն Սիթիի», ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» եւ ճապոնական «Յոկոհամա Էֆ Մարինոսի» սեփականատերն է:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում