14:57  ,  1 դեկտեմբերի, 2015

Մեսի. Սուարեսն արժանի էր լինել «Ոսկե գնդակի» լավագույն եռյակում, Ռոնալդուն՝ նույնպես

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է «Ոսկե գնդակի» հավակնորդների եզրափակիչ եռյակին, որում Արգենտինայի հավաքականի ավագից բացի, տեղ էին գտել նաեւ նրա ակումբակից Նեյմարը եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

«Դարձյալ լավագույն եռյակում եմ եւ մեծ հաճույքով կմեկնեմ մրցանակաբաշխության արարողությանը: Երջանիկ եմ այստեղ լինել Նեյմարի հետ: Լուիս Սուարեսը նույնպես արժանի էր ընդգրկվել լավագույն եռյակում, սակայն պետք չէ մոռանալ Կրիշտիանու Ռոնալդուին, որը եւս արժանի է»,- արգենտինացի հարձակվողի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա 2016թ. հունվարի 11-ին Ցյուրիխում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում