13:57  ,  1 դեկտեմբերի, 2015

Էդգար Դավիդս. Մեսին անոմալիա է, Ռոնալդուն՝ պարզապես աթլետ

Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Դավիդսն անդրադարձել է «Ոսկե գնդակի» հավակնորդների եզրափակիչ եռյակին, որում տեղ էին գտել «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին ու Նեյմարը եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

«Մեսին անոմալիա է: Նա կարողանում է գոլեր խփել եւ կատարել փոխանցումներ ու հնարքներ: Լիոնելը հասկանում է խաղը եւ ունի դաշտը տեսնելու յուրահատուկ կարողություն:

Կրիշտիանու Ռոնալդուն պարզապես աթլետ է: Նա աշխատում է անդադար: Սակայն հնարավոր չէ դառնալ Մեսի՝ այդպես մարզվելով, իսկ Ռոնալդու դառնալ հնարավոր է:

Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա նա դեռ պատրաստ չէ փոխարինել Մեսիին ու Ռոնալդուին, սակայն արդեն շատ մոտ է նրանց մակարդակին»,- Դավիդսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա 2016թ. հունվարի 11-ին Ցյուրիխում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում