13:25  ,  1 դեկտեմբերի, 2015

Մաուրո Գեւգեոզյանը կհեռանա «Ալյանսայից»

Ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը կհեռանա Լիմայի «Ալյանսայից», տեղեկացնում է Depor.pe-ն:

Պերուական ակումբը մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուին, որը թիմի ամենաբարձր վարձրատրվող ֆուտբոլիստներից է:

29-ամյա Գեւգեոզյանը 2013-ից է հանդես գալիս «Ալյանսայում», որի կազմում 5 գոլի հեղինակ է դարձել Պերուի ընթացիկ առաջնության 16 տուրերում:

Մաուրո Գեւգեոզյանը մտադիր է վերադառնալ Ուրուգվայ եւ սպասել առաջարկների:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում