12:27  ,  1 դեկտեմբերի, 2015

Գոնսալո Իգուաինի կախարդական երեկոն

«Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինն «Ինտերի» դեմ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի վերջին խաղում հաղթական դուբլի հեղինակ դառնալուց հետո պատմել է տպավորությունների մասին:

«Սա կախարդական երեկո է: Ուրախ եմ երկրպագուների եւ թիմի համար: Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի, քանի որ ներդրեցինք բոլոր ուժերը: Խաղի վերջնամասը բարդ ստացվեց մեզ համար, սակայն Պեպե Ռեյնան դարձավ ֆանտաստիկ սեյվի հեղինակ: Թիմը պետք է շարունակի աշխատել նույն ոգով: Այժմ մենք առաջատարն ենք, սակայան առաջնության մեծ մասը դեռ առջեւում է»,- Իգուաինի խոսքը մեջբերում է Sky Sport-ը:

Հիշեցնենք, որ «Նապոլին» վաստակել էր 31 միավոր եւ, շրջանցելով «Ինտերին», գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ինտերն» ունի 30 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Ֆիորենտինան»՝ 29:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում