11:58  ,  1 դեկտեմբերի, 2015

Իսպանիայի առաջնությունում ընտրել են լավագույններին

Իսպանիայի առաջնությունում հրապարակել են 2014/15թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ու մարզիչի անունները, հայտնում է Marca-ն:

Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներից Սերխիո Ռամոսը ճանաչվել է լավագույն պաշտպան, Խամես Ռոդրիգեսը՝ լավագույն կիսապաշտպան, իսկ «Բարսելանայի» ռմբարկու Լիոնել Մեսին լավագույն հարձակվողն է, հայտնում է Լա լիգայի թվիթերյան էջը:

Մեսին նաեւ ճանաչվել է Պրիմերայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, «Բարսելանան» գլխավորող Լուիս Էնրիկեն՝ լավագույն մարզիչ, իսկ կատալոնական ակումբի խաղացող Կլաուդիո Բրավոն՝ լավագույն դարպասապահ:

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին բաժին է հասել «Երկրպագուների համակրանք» մրցանակը, իսկ «Բարսելանայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը առաջնության լավագույն հարավամերիկացի ֆուտբոլիստն է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով