11:38  ,  1 դեկտեմբերի, 2015

Հայ սուսերամարտիկները վերադարձել են աշխարհի Գավաթից

Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներ Էդուարդ Օվիկյանը եւ Մայքլ Հովհաննիսյանը մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) խմբային փուլում տարել է 3 հաղթանակ՝ մտնելով 128 լավագույնների մեջ: Այնուհետ նա կարողացել է հաղթել Իսպանիայի ներկայացուցչին, սակայն պարտվել է ռուս սուսերամարտիկին: Օվիկյանին հաջողվեց հաղթահարել երկու փուլ: Այդ մրցաձեւում հանդես են եկել 278 մարզիկ՝ տարբեր երկրներից:

Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր) խմբային փուլում տարել է 4 հաղթանակ: Նրան հաջողվել է ընդգրկվել 64 լավագույնների մեջ, բայց պարտվել է ճապոնացի մարզիկին: Հովհաննիսյանը կարողացել է Օլիմպիական խաղերի վարկանիշային 2 միավոր ձեռք բերել:

Սուսերամարտիկների համար տարին ավարտված է: 2016 թվականին հունվարին կկայանա սուսերամարտի Հայաստանի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում