10:12  ,  1 դեկտեմբերի, 2015

Թայսոն Ֆյուրի. Կլիչկոյի դեմ ռեւանշ մենամարտը կլինի ավելի հեշտ

Վլադիմիր Կլիչկոյին պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոնական տիտղոսներից զրկած բրիտանացի Թայսոն Ֆյուրին խոսել է ուկրաինացի բռնցքամարտիկին ռեւանշի հնարավորություն տալու հավանականության մասին:

«Եթե անկեղծ, Կլիչկոյի դեմ մենամարտում դուք տեսաք իմ հնարավորությունների 65 տոկոսը: Լավագույն որակներս չդրսեւորեցի, սակայն դա բավական էր հաղթանակի համար: Ես կարող եմ դուրս գալ նոր մակարդակ, այնպես որ անհամբերությամբ եմ սպասում հաջորդ մենամարտիս, որը կանցկացնեմ ավելի լավ:

Կարծում եմ՝ նորմալ է, որ Կլիչկոն ռեւանշ մենամարտ է ցանկանում: Սակայն, երբ նա վերադառնա տուն եւ մի քիչ մտածի, կհասկանա, որ ստացվեց միակողմանի մենամարտ: Ամբողջ մենամարտի ընթացքում ես բարկացնում էի նրան եւ չէի մտածում միավորների մասին: Կարծում եմ՝ եթե ռեւանշը տեղի ունենա, այդ մենամարտն ավելի հեշտ կլինի ինձ համար»,- 27-ամյա Ֆյուրիի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում նոյեմբերի 28-ին կայացած մենամարտում Ֆյուրին մրցավարների միաձայն որոշմամբ էր հաղթել 39-ամյա ուկրաինացուն, որը նախորդ անգամ պարտվել էր 11 տարի առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում