09:40  ,  1 դեկտեմբերի, 2015

Ջերարդը մարզվել է «Լիվերպուլի» հետ (ֆոտոշարք)

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» անգլիացի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը սկսել է մարզումներն իր նախկին թիմ «Լիվերպուլի» հետ, գրում է Daily Mail-ը:

«Լոս Անջելես Գելաքսին» ավարտել է ելույթն MLS-ում եւ մեկնել ձմեռային արձակուրդի, իսկ 35-ամյա անգլիացին որոշել է մարզվել իր հարազատ ակումբի հետ:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» լեգենդար ավագն ամբողջ կարիերան անցկացրել էր անգլիական ակումբում եւ այս մրցաշրջանից առաջ էր տեղափոխվել «Լոս Անջելես Գելաքսի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում