09:09  ,  1 դեկտեմբերի, 2015

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանն առաջադիմել է

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ աստիճան եւ բարձրացել 6-րդ տեղը: Հայ գրոսմայստերն ունի 2788 վարկանիշ եւ շրջանցել է իտալացի Ֆաբիանո Կարուանային:

ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում են բուլղարացի Վեսելին Տոպալովն ու հնդիկ Վիշվանաթան Անանդը:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 3 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը բարձրացել է 43-րդն է, Սերգեյ Մովսեսյանը նահանջել է 88-րդ տեղ, իսկ Հրանտ Մելքումյանը 95-րդն է:

ՖԻԴԵ, դեկտեմբերի դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2834 վարկանիշ 

2. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2803

3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2796

4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2796

5. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2793

6. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2788

7. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2787

8. Անիշ Գիրի (Հոլանդիա) – 2784

9. Դին Լիրեն (Չինաստան) - 2776

10. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2775

43 (52). Գաբրիել Սարգսյան - 2702

88 (76). Սերգեյ Մովսեսյան - 2659

95. Հրանտ Մելքումյան - 2654

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում