Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ աստիճան եւ բարձրացել 6-րդ տեղը: Հայ գրոսմայստերն ունի 2788 վարկանիշ եւ շրջանցել է իտալացի Ֆաբիանո Կարուանային:
ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում են բուլղարացի Վեսելին Տոպալովն ու հնդիկ Վիշվանաթան Անանդը:
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 3 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը բարձրացել է 43-րդն է, Սերգեյ Մովսեսյանը նահանջել է 88-րդ տեղ, իսկ Հրանտ Մելքումյանը 95-րդն է:
ՖԻԴԵ, դեկտեմբերի դասակարգման աղյուսակ
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2834 վարկանիշ
2. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2803
3. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2796
4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2796
5. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2793
6. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2788
7. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2787
8. Անիշ Գիրի (Հոլանդիա) – 2784
9. Դին Լիրեն (Չինաստան) - 2776
10. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2775
43 (52). Գաբրիել Սարգսյան - 2702
88 (76). Սերգեյ Մովսեսյան - 2659
95. Հրանտ Մելքումյան - 2654
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում