22:12  ,  30 նոյեմբերի, 2015

«Սպարտակը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվեց Կազանի «Ռուբինին» եւ վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը՝ 2:2: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» հայտացուցակում չէր, կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մնաց պահեստայինների նստարանին:

«Սպարտակը» 27 միավորով 5-րդ տեղում է, «Ռուբինը» վաստակել է 20 միավոր եւ 9-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Ռուբին» - «Սպարտակ»՝ 2:2

Մարկո Դեւիչ, 70, Սոլոմոն Կվերկվելիա, 90+4 – Զե Լուիշ, 51, Կվինսի Պրոմես, 74, 11մ

«Դինամո» - «Լոկոմոտիվ»՝ 2:2

Վիտալի Դյակով, 35, 11մ, 90+2 – Ալեքսանդր Սամեդով, 49, Մայկոն, 76

«Կրասնոդար» - «Ռոստով»՝ 2:1

Պավել Մամաեւ, 86, 11մ, Վանդերսոն, 90+3 – Սերդար Ազմուն, 88

Հեռացում՝ Դենիս Տերենտեւ («Ռոստով»), 83, երկրորդ դեղին քարտ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում