00:28  ,  1 դեկտեմբերի, 2015

Արսեն Հայրապետյան. Կձգտեմ օգտագործել յուրաքանչյուր հնարավորությունս

Յարոսլավլի «Շիննիկի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Հայրապետյանը մեկնաբանել է իր մրցելույթն ընթացիկ մրցաշրջանում:

«Ես շատ եմ ցանկանում խաղալ: Երեւի, ես դեռ երիտասարդ եմ, եւ իմ ժամանակը դեռ չի եկել: Պետք չէ մոռանալ, որ «Ոսկե օղակի» մրցաշարից հետո Ֆուտբոլի ազգային լիգայի մակարդակը զգալիորեն բարձր է՝ այլ արագություններ են, անհրաժեշտ է ավելի արագ մտածել եւ որոշումներ ընդունել:

Իսկ իմ խաղաժամանակի մասին որոշումները մարզիչի գործն է: Առայժմ ամեն ինչ լավ է դասավորվում: Ձգտում եմ առավելագույն օգտագործել իմ շանսը: Մրցաշրջանի մեկնարկից առաջ երեք գնդակի հույս էլ չունեի: Բայց այժմ կձգտեմ օգտագործել յուրաքանչյուր հնարավորությունս:

Կարծում եմ՝ մեկ տարում որոշակի առաջընթաց ունեցել եմ: «Շիննիկում» կան մարդիկ, որոնք կհուշեն, ճիշտ ուղու վրա կդնեն երիտասարդ խաղացողին: Ակումբում լավ կոլեկտիվ է, որ ըստ պատշաճի ընդունեց ինձ»,- Հայրապետյանի խոսքը մեջբերում է yarsport.ru-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Հայրապետյանը երեք գնդակ է խփել «Շիննիկում»՝ երկուսը՝ Ֆուտբլի ազգային լիգայում, մեկն էլ՝ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում