20:44  ,  30 նոյեմբերի, 2015

Տարվա լավագույն գոլի հավակնորդները

ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն գոլի հեղինակի հավակնորդների եզրափակիչ եռյակը: Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին հավակնում են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին («Աթլետիկի» դարպասը), «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին («Բարսելոնայի» դարպասը) եւ բրազիլական «Գոյանեզիայի» հարձակվող Վենդել Լիրան  («Աթլետիկո ԳՕ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում