21:48  ,  30 նոյեմբերի, 2015

Արսեն Հայրապետյանը՝ երկրպագուների սիրելի

Յարոսլավլի «Շիննիկի» մարզչական շտաբը վերջին հանդիպումներում սկսել է պարբերաբար փոխարինման դուրս բերել 18-ամյա կիսապաշտպան Արսեն Հայրապետյանին, որը երկրորդ գնդակն է խփել նախորդ երեք հանդիպումներում:

«Հայրապետյանը դեռ երիտասարդ է: Անհրաժեշտ է աշխատել: Հրաշալի է, որ փոխարինման դուրս գալուց հետ նա գնդակ է խփում: Նա օգտագործում է իր շանսը: Տրիբունաներն արդեն պահանջում են Հայրապետյանին: Նա դարձել է երկրպագուների սիրելին»,- Ալեքսանդր Պոբեգալովի խոսքը մեջբերում է sport76.ru-ն:

Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի 24-րդ տուրում «Շիննիկը» 4:0 հաշվով հաղթել է «Զենիթ-2»-ին: 81-րդ րոպեին փոխարնման դուրս եկած Հայրապետյանն աչքի է ընկել ավելացված ժամանակում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս