20:11  ,  30 նոյեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանը՝ հանդիպման լավագույն խաղացող

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Շտուտգարտի» դեմ Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում։

Մխիթարյանը երկուական հարված է կատարել դարպասին եւ դարպասի ուղղությամբ։ Հայ ֆուտբոլիստի 39 փոխանցումից ճշգրիտ է եղել 71,8 տոկոսը։ 26-ամյա խաղացողը մեկ անգամ հաղթող է եղել օդային պայքարում, 10 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, երեք անգամ խլել է գնդակը, մեկ անգամ կասեցրել է մրցակցի գրոհը։

Մխիթարյանը մեկ անգամ է խախտել կանոնները, երկու անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, նրա դեմ պայքարում կանոնները խախտել են երեք անգամ։

Մխիթարյանը ստացել է 9.50 գնահատականը եւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթել է 4։1 հաշվով, իսկ Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում