19:41  ,  30 նոյեմբերի, 2015

Տարվա լավագույն մարզիչի հավակնորդների եզրափակիչ եռյակը

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2015թ. աշխարհի լավագույն մարզիչի հավակնորդների եզրափակիչ եռյակը։ Մրցանակին հավակնում են Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։ Եռյակը եզրափակել է 2015թ. Ամերիկայի գավաթակիր Չիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին։

Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 11-ին։

Հավակնորդների տասնյակում էին նաեւ Մասիմիլիանո Ալեգրին (Իտալիա, «Յուվենտուս), Կարլո Անչելոտին (Իտալիա, «Ռեալ»), Լորան Բլանը (Ֆրանսիա, ՊՍԺ), Ունաի Էմերին (Իսպանիա, «Սեւիլիա»), Ժոզե Մոուրինյոն (Պորտուգալիա, «Չելսի»), Դիեգո Սիմեոնեն (Արգենտինա, «Աթլետիկո») եւ Արսեն Վենգերը (Ֆրանսիա, «Արսենալ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում