00:44  ,  1 դեկտեմբերի, 2015

Ռոբերտ Լեւանդովսկին ստացել է Գինեսի 4 ռեկորդների հավաստագրերը (ֆոտո)

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Գինեսի ռեկորդների գրքի գրասենյակից ստացել է չորս ռեկորդների հավաստագրերը, հաղորդում է L’Equipe-ը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Լեւանդովսկին «Վոլֆսբուրգի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսում դուրս էր եկել փոխարինման եւ 9 րոպեում խփել 5 գնդակ՝ սահմանելով հետեւյալ ռեկորդները.

1. Բունդեսլիգայի ամենաարագ հեթ-տրիկը (3 րոպե 22 վայրկյան)

2. Բունդեսլիգայի ամենաարագ պոկերը (5 րոպե 42 վայրկյան)

3. Բունդեսլիգայի ամենաարագ պենտա-տրիկը (8 րոպե 59 վայրկյան)

4. Բունդեսլիգայում փոխարինման դուրս գալուց հետո ամենաշատ գնդակ խփած ֆուտբոլիստ (5 գոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում