23:12  ,  30 նոյեմբերի, 2015

Յուրչենկոն՝ «Սպարտակի» կողմից հետաքրքրության մասին

«Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մեկնաբանել է լուրերը, թե իր ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակը»:

«Առաջին անգամ եմ լսում իմ նկատմամբ «Սպարտակի» հետաքրքրության մասին: Այդ պատճառով էլ չեմ կարող մեկնաբանել: Այժմ «Ուֆայի» հետ քննարկում ենք պայմանագրիս երկարաձգման պայմանները: Առաջատար ակումբներից առաջարկի դեպքում, «Ուֆայի» դիրքորոշման մասին կարծիք հայտնել չեմ կարող: Ձմռանը ակումբ փոխելու առաջարկ ես դեռ չեմ ստացել»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Ռուսաստանի ընթացիկ առաջնության 11 հանդիպումներում 29-ամյա դարպասապահը բաց է թողել 16 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում