17:40  ,  30 նոյեմբերի, 2015

«Ոսկե գնդակի» հավակնորդների եզրափակիչ եռյակը

ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը։ «Ոսկե գնդակին» հավակնում են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ու «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը։

Մեսին, Ռոնալդուն եւ Նեյմարն ընտրվել են 23 հավակնորդներից.

Սերխիո Ագուերո, («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա), Գարեթ Բեյլ (Ուելս, «Ռեալ»), Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա, «Ռեալ»), Կեւին դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»), Էդեն Ազար (Բելգիա, «Չելսի»), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, ՊՍԺ), Անդրես Ինյեստա (Իսպանիա, «Բարսելոնա»), Տոնի Կրոս (Գերմանիա, «Ռեալ»), Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան, «Բավարիա»), Խավիեր Մասկերանո (Արգենտինա, «Բարսելոնա»), Թոմաս Մյուլեր (Գերմանիա, «Բավարիա»), Մանուել Նոյեր (Գերմանիա, «Բավարիա»), Պոլ Պոգբա (Ֆրանսիա, «Յուվենտուս»), Իվան Ռակիտիչ (Խորվաթիա, «Բարսելոնա»), Արյեն Ռոբեն (Հոլանդիա, «Բավարիա»), Խամես Ռոդրիգես (Կոլումբիա, «Ռեալ»), Ալեքսիս Սանչես (Չիլի, «Արսենալ»), Լուիս Սուարես (Ուրուգվայ, «Բարսելոնա»), Յայա Տուրե (Կոտ դ՛Իվուար, «Մանչեսթեր Սիթի»), Արտուրո Վիդալ (Չիլի, «Բավարիա»):

Հաղթողը հայտնի կդառնա 2016թ. հունվարի 11-ին Ցյուրիխում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում