16:42  ,  30 նոյեմբերի, 2015

Դավիդ Յուրչենկոն հետաքրքրել է «Սպարտակին»

Մոսկվայի «Սպարտակը» հետաքրքրվում է Բաշկիրիայի «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի ծառայություններով, տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հայկական արմատներ ունեցող 29-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 խաղի եւ բաց թողել 16 գոլ: Յուրչենկոյի ծառայություններով հետաքրքրվում էր նաեւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, սակայն նա հրաժարվեց՝ նշելով, որ կփորձի տեղ գտնել Ռուսաստանի  հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում