16:25  ,  30 նոյեմբերի, 2015

Ֆիլ Նեւիլը գլխավորեց «Վալենսիան»

Իսպանական «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրինտու Սանտուն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

Marca-ի համաձայն՝ «Վալենսիան» ժամանակավորապես կգլխավորի նրա օգնական Ֆիլ Նեւիլը: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը թիմին կնախապատրաստի «Բարակալդոյի» դեմ գավաթային խաղին, որը կկայանա դեկտեմբերի 2-ին:

«Վալենսիան» գլխավորելու հիմանական հավակնորդներն են դանիացի Միկայել Լաուդրուպն ու հոլանդացի Ֆրանկ Ռայկարդը: Ընդ որում՝ Լաուդրուպն օրեր առաջ հրաժարվել էր գլխավորել Դանիայի ազգային հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում