15:58  ,  30 նոյեմբերի, 2015

ՀՖՖ նախագահն առաջարկ կանի Միշել Տեր-Զաքարյանին եւ կհեռանա ԱԱ-2018-ի ընտրական փուլում ձախողվելու դեպքում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կհեռանա զբաղեցրած պաշտոնից, եթե Հայաստանի հավաքականը ձախողվի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում:

Այդ մասին Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է Red Eagles ֆան շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ:

Նոյեմբերի 30-ին ՀՖՖ գրասենյակում կայացած հանդիպմանը ՀՖՖ նախագահը մոտ մեկ ժամ պատասխանել է շարժման անդամների բոլոր հարցերին՝ հայտնելով նաեւ ազգային հավաքականի խաղերի տոմսերի գները վերանայելու մասին: 

Նա հայտնել է, որ ՀՖՖ-ն երրորդ առաջարկն է անելու ֆրանսիական «Նանտի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանին, որը 2 անգամ հրաժարվել է գլխավորել Հայաստանի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում