15:25  ,  30 նոյեմբերի, 2015

Գոռ Մինասյան. Ուժերս ծախսեցի պոկում վարժության վրա

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանն անդրադարձել է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած աշխարհի առաջնությանը, որում նա չորրորդ տեղն էր գրավել գերծանրքաշային կարգում՝ նվաճելով նաեւ փոքր բրոնզե մեդալ:

«Պոկում վարժության մասին խոսք չկա՝ գերազանց կատարված էր: Հրում վարժությունում, երեւի, ուժերս չբավարարեցին: Ինձ թվում է՝ կարող էի բարձրացնել, բայց ուժերս ծախսեցի պոկում վարժության վրա: Առաջիկայում պատրաստվելու ենք Ֆինլանդիայում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Մեկնլու ենք մեդալների ակնկալիքներով»,- ծանրորդի խոսքը փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Հյուսթոնում փոքր բրոնզե մեդալ էին նվաճել նաեւ Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Վանիկ Ավետիսյանը (69 կգ) գրավեց 12-րդ տեղը, գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը 8-րդն էր, իսկ 2010թ. աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը զրո ստացավ 77 կգ քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում