14:45  ,  30 նոյեմբերի, 2015

Ֆաբրեգասը մոտ էր Վիլիանին «նոկաուտի» ենթարկելուն

Զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել «Չելսիի» եւ «Տոտենհեմի» միջեւ Պրեմյեր լիգայի 14-րդ տուրի խաղի ժամանակ: «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը դրվագներից մեկում ցանկացել է արագ խաղարկել տուգանային հարվածը, սակայն պատահմամբ հարվածել է իր թիմակից Վիլիանին, որը եղել է խոտածածկի վրա:

Հիշեցնենք, որ լոնդոնյան դերբին անցկացվել էր «Տոտենհեմի» խաղադաշտում եւ ավարտվել 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում