12:12  ,  30 նոյեմբերի, 2015

«Ռեալի» նախագահը ցանկանում է ձեռք բերել Նեյմարին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին:

AS-ի համաձայն՝ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է հետաքրքրված այդ տրանսֆերով:

Պերեսը Բրազիլիայի հավաքականի ավագին ցանկանում էր ձեռք բերել նաեւ տարիներ առաջ, երբ նա խաղում էր «Սանթոսում»: Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 19 խաղի՝ դառնալով 16 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում