11:55  ,  30 նոյեմբերի, 2015

Թոմաս Տուխել. Պատրաստվել էինք բարդ հանդիպման

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Շտուտգարտի» նկատմամբ հաղթանակը:

«Գիտեինք, որ մրցակիցը շատ ուժեղ է հարձակման գծում, այդ պատճառով պատրաստվել էինք բարդ հանդիպման: Առաջին գոլը մեզ տվեց վստահություն, որի կարիքն ունեին ֆուտբոլիստները: Երկրորդ խաղակեսում մեր թիմն աչքի ընկավ անթերի պաշտպանությամբ: Մենք գրեթե ոչ մի գոլային պահ թույլ տվեցինք մրցակցին»,- մարզիչի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ երկրորդ տեղում գտնվող «Բորուսիան» «Շտուտգարտին» հաղթել էր 4:1 հաշվով եւ շարունակում է 8 միավոր զիջել առաջատար Մյունխենի «Բավարիային»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում