11:28  ,  30 նոյեմբերի, 2015

Արտաշես Ներսիսյան. Մեզ հաջողվեց պահպանել 2 օլիմպիական ուղեգրերը

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ամփոփել է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած աշխարհի առաջնությունը, որում նրա թիմը նվաճել է օլիմպիական 2 ուղեգիր:

«Մեր առաջ խնդիր էր դրված անցած տարվա մեր երկու վարկանիշը պահպանել եւ մենք կատարեցին այդ հանձնարարությունը: Առաջնությունը շատ ծանր ստացվեց մեզ համար: Նմանատիպ ուժեղ առաջնություն ես դեռ չէի տեսել, իսկապես շատ ծանր էր, բայց մենք կարողացանք պահպանել օլիմպիական մեր երկու ուղեգրերը: Հիմա հանգիստ կարող եմ ասել, որ աղջիկների հավաքականը երկու ծանրորդով կմասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին: Իսկ ինչ վերաբերում է Օլիմպիական խաղերում դրական արդյունքներ գրանցելուն, ապա մենք ամեն ինչ կանենք՝ թե մարզիչներս, թե մարզիկները՝ Ռիոյում լավ արդյունքի հասնելու համար»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Աննա Գովելյանը (53 կգ) գրավեց 28-րդ տեղը, Իզաբելլա Յայլյանը (58 կգ)՝ 15-րդ, Նազիկ Ավդալյանը (69 կգ)՝ 14-րդ, Սոնա Պողոսյանը (75 կգ)՝ 21-րդ, իսկ գերծանրքաշային կարգում հանդես եկած Հռիփսիմե Խուրշուդյանը զբաղեցրեց 14-րդ տեղը:

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի Հյուսթոնում նվաճել էր Օլիմպիական խաղերի 5 ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս